HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ընտրատեղամասում երկու հանձնաժողովները ընդհանուր լեզու չեն գտնում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 179-րդ դպրոցում տեղակայված 2 ընտրատեղամասերում' 7/37, 7/38 ԱԺ ընտրությունները մեկնարկել են բավական ակտիվ և բազմամարդ: Վաղ առավոտից այստեղ ընտրողների թիվն այնքան մեծ է, որ ընտրողները ստիպված են լինում հերթ կանգնել դրսում՝ ներս մտնելու համար: 2 տեղամասերի հանձնաժողովները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ' քաղաքացիներին սպասեցնել դրսո՞ւմ, թե՞ ներս թողնել: Բանն այն է, որ 7/38-ում ընտրողների թիվը բավականին մեծ է, որի պատճառով հերթեր են կուտակվում: Մյուսում' 7/37-ում համեմատաբար ավելի քիչ են: Դրանով պայմանավորված՝ մի հանձնաժողովը պնդում է, որ ներս գան, մյուսը'սպասեն դրսում:

Այս տեղամասը ունի 1962 ընտրող:
Ընտրատեղամասում են մի քանի դիտորդական կազմակերպություններ'Համահայկական ազգային ասոցիացիան, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ազատ հասարակական ինստիտուտը, «Ընտրությունը քոնն է», 2 ներկայացուցիչներ էլ՝ ԵԱՀԿ-ից :
Կահավորված է ըստ կարգի, առկա են 2 տեսախցիկներ:
Հիշեցնենք, որ այստեղ տարածքային ցուցակներով առաջադրված են.
ՀՀԿ-ից ' ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը
«Ազատ դեմոկրատներ»-ից ' «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը
ՀՅԴ-ից'Սպարտակ Ասոյանը
ՀԱԿ-ից' նախկին պադգամավոր Հակոբ Հակոբյանը
Բարգավաճ Հայաստան կուսակցությունից'
Հարություն Ղարագյոզյան- ԲՀԿ խմբակցության պատգամավոր , գործարար
Հակոբ Նազարյան- ԲՀԿ Մալաթիա –Սեբաստիա տարածքային կառույցի նախագահ
«Ելք»-ից' ՔՊ-ի վարչական անդամ Արային Հարությունյանը
«Հայկական վերածնունդ»-ից' ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը

Զառա Մանուչարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter