HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի թիվ 3/29 ընտրատեղամասի ներսում և դրսում մարդաշատ է

Երեւանի թիվ 3/29 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ընտրողների մեծ ակտիվություն  է նկատվում: Ընտրատեղամասի թե դրսում, թե ներսում մարդաշատ է:

1627  ընտողից ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 200-ը: Ընտրատեղամասում մեծ է դիտորդների եւ վստահված անձնաց թիվը:

Մեր այցելության պահին գրանցամատյանում գրանցված էր ՀՀԿ 3 վստահված անձ՝ Պապին Արզաքանյանը, Արսեն Բադալյանը, Համլետ Սիմոնյանը: Հանձնաժողովի նախագահ Ոսկան Մարտիրոսյանի (ՀՅԴ) խոսքով՝ Համլետ Սիմոնյանը դուրս է եկել ընտրատեղամասից առանց գրանցամատյանում գրանցվելու: Նրա ուղղորդմամբ հանձնաժողովի քարտուղարը գրանցամատյանում նշում կատարեց այն մասին, որ Համլետ Սիմոնյանը դուրս է եկել տեղամասից:

Գրանցամտյանում մեկ այլ վրիպում էլ է գրանցվել: ՀԿԿ վստահված անձ Անուշավան Հայրապետյանին հանձնաժոողովի քարուղարը շփոթմամբ գրանցել էր որպես ՀԿԿ վստահված անձ: Այն բանից հետո, երբ «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդը հայտնաբերեց այս հանգամանքը, քարտուղարն ուղղում կատարեց գրանցամատյանում:

Տեղամասում մեծ է դիտորդների թիվը, որոնցից ոմանք ակտիվորեն ներսուդուս են անում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Կարմեն Մարտիրոսյանն արաձանագրել է, թե ինչպես է «Գետա» կազմակերպության դիտորդ Վարուժան Ստեփանյանը պարբերաբար ներսուդուրս անում՝ առանց գրանցամատյանում գրանցվելու եւ մոտենում խմբված մարդկանց, ակտիվորեն զրուցում նրանց հետ, իսկ նկատելուց հետո, որ իրենց նկարում են, արագ հետանում մարդկանցից:

Տաթեւիկ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter