
Մեկ ընտրախցիկում` 3 քաղաքացի
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 179-րդ դպրոցում տեղակայված 2 ընտրատեղամասներում` 7/37-ում և 7/38-ում շարունակում են ընտրությունները ընթանալմնալ բավական բազմամարդ և ակտիվ մթնոլորտում: Ընտրողները շարունակում են դրսում հերթ կանգնել, որպեսզի միայն ոստիկանների թույլտվությամբ ներս մտնեն, երբ հասնի իրենց հերթը:
Քիչ առաջ 7/37 ընտրատեղամասում 2 միջադեպ տեղի ունեցավ: Առաջինը դիտորդի` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցչի և ՀԿԿ-ի վստահված անձի միջև: ՀԿԿ-ի վստահված անձը փորձում էր խլել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցչի ձեռքից տեսախցիկը:
Մյուսի դեպքում ընտրողը ուներ օգնության կարիք, հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ նրան օգնելու մտավ ևս մեկ քաղաքացի, վերջինս պարզվեց, որ նույնպես ունի տեսողության խնդիր: Անհրաժեշտություն եղավ նրանց օգնելու համար ևս մեկին ուղարկել քվեախցիկ հանձնաժողովի նախագահի իմացությամբ: Արդյունքում քվեախցիկում հայտնվեցին երեք քաղաքացիներ. երկուսը` տեսողության խնդիր ունեցող, մեկը` օգնող:
Նույն դպրողում տեղակայված 7/38-ում էլ միջադեպ տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ ,ՀՀԿ-ն ներկայացնող Մելքոնյան Էդուարդի և «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձի միջև: Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահը մեղադրում էր վստահված անձին տղամարդու անունով գրանցվելու մեջ:
Ժամը 11-ի դրությամբ 1962 ընտրողներից 7/37-ում մասնակցել է 257 ընտրող, 7/38 տեղամասում` 279 ընտրող:
Տեսանյութում՝ 7/38 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձն են
Զառա Մանուչարյան
Մեկնաբանել