HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԺԿ մանդատը

«Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացավ «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը: Պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:

Այս կարեւորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած` ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում: Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես  նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների եւ ԵԺԿ ղեկավարների հետ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter