HY RU EN

Գագիկ Աղբալյան

ՀՀԿ վստահված անձը ահազանգում է «կարուսելի» մասին

Արտաշատ քաղաքի 12/04 ընտրական տեղամասում ՀՀԿ վստահված անձ Նանե Մնացականյանի պնդմամբ՝ տեղամասում «կարուսելի» փորձ է արվել։

Ժամը 13։00-ի սահմաններում, երբ տեղամասում մարդկանց հոսքը շատ էր, Նանե Մնացականյանը ընտրողներից մեկի հետեւից դուրս վազեց եւ վերադառնալով պատմեց, որ քաղաքացին, ինչպես ինքն է նկատել, տեղամասից դուրս գալուց հետո ծոցագրպանից քվեաթերթիկ է փոխանցել դրսում խմբված երիտասարդներից մեկին։

«Ընտրողը հանգիստ դուրս եկավ քվեախցից, ու ես նկատեցի, որ տեղամասից դուրս գալուց հետո ծոցից հանեց թերթիկը եւ մոտենալով էդ տղաներից մեկին, փոխանցեց նրան։ Ես վազեցի այդ տղայի հետեւից, նա նստեց 67ԼԼ242 պետհամարնիշով սպիտակ «Վոլգան»։ Երբ ես ասացի՝ էս ի՞նչ եք անում, էդ երիտասարդը ասաց՝ «ապացուցիր»»,-պատմեց Նանե Մնացականյանը։

12/04 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը նույնպես ՀՀԿ-ից է։