HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողներին օգնողը ներկայանում է որպես «ՀՅԴ դիտորդ»

Լոռու մարզի Մեծավան համայնքում տեղակայված 25/14 ընտրատեղամասում բարիդրացիական հարաբերություններ են: Մենք նկատեցինք, թե ինչպես Պետրոս Գևորգյան անունով մի մարդ գնաց քվեախուց` օգնելու քվեարկություն իրականացնող տատիկին: Նա ներկայացավ որպես «ՀՅԴ դիտորդ», երբ փորձեցինք ճշտել, թե ով է, հրաժարվեց պատասխանել:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Դումիկյանը նշեց, որ ուղղակի մարդիկ չգիտեն ընտրական կարգը, դա է խանգարում աշխատանքին: Պետրոս Գևորգյանի արարքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չի նկատել. «Երևի արձանագրություն կկազմենք»:
Մինչ ժամը 13:00 այստեղ 1807 ընտրողից ընտրությանը մասնակցել էր արդեն 284-ը, որից 22-ին օգնություն է պետք եղել: Ի դեպ, օգնողների թիվը ընդամենը 20 րոպեում ավելացավ ևս 8-ով:
Մեծավանում, ըստ բնակիչների, հիմնական պայքարն ընթանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԵԼՔ դաշինքը ներկայացնող ԱԺ  պատգամավոր Էդմոն Մարուքյանի, Ծառուկյան դաշինքը ներկայացնող Արթուր Դալլաքյանի միջև:
  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter