
Դիտորդություն՝ առանց ընտրատեղամասում գրանցվելու
Սևանի 20/2 ընտրատեղամասում «Աբովյանի ուսանողական խորհուրդ» կազմակերպության դիտորդը առավոտից գտնվելով ընտրատեղամասում՝ չէր գրանցվել գրանցամատյանում: Մեր այն հարցին՝ գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, դիտորդը պատասխանեց՝ այո: Գրանցամատյանը դիտարկելուց հետո պարզվեց, որ նման դիտորդ գրանցված չէ: Անձը գրանցվեց գրանցամատյանում և շարունակեց իր աշատանքը: Նշենք, որ գրանցված 8 կազմակերպությունների դիտորդներից ոչ ոք չի արձանագրել ոչ մի խախտում, բացի ընտրատեղամասում կուտակումներից:
Հերմինե Ղարիբյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել