Լարված միջադեպ և մեծ կուտակումներ Ալափարսի ընտրատեղամասում (տեսանյութ)
Կոտայքի մարզի Ալափարս համայնքի 27/21 ընտրատեղամասում լարված միջադեպ արձանագրվեց։ «Միացյալ առաջնորդների պալատ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Ռաֆաել Գալստյանը բողոքում էր, թե քաղաքացիները քվեախցում ձգձգում են իրենց ընտրությունը՝ մտնելով թերթիկների թափոնների մեջ։ Այնուհետև միջամտում է հանձնաժողովի անդամ Վարդան Հայրոյանը, որը ներկայացված էր ՀԱԿ-ից։ Միջադեպը վերածվեց լեզվակռվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ի դեպ, մեր այն հարցին, թե որ դիտորդական կազմակերպությունն է ներկայացնում, Ռաֆաել Գալստյանը պատասխանեց՝ «Ծառուկյան»։ Միայն վկայականը տեսնելուց հետո պարզեցինք նրա կազմակերպության անվանումը։
Նշենք նաև, որ թե՛ ընտրատեղամասի ներսում և թե՛ դրսում քաղաքացիների մեծ կուտակումներ են։ Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ն ներկայացնող Լուսինե Մամաջանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հանձնաժողովի աշխատանքը չի խաթարվում:
«Խնդիրը կապված է սարքավորումների հետ և դրանք են մեծ հերթերի պատճառը։ Շուտով կկարգավորվի»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահը։
Ալափարսում ընտրելու իրավունք ունի 1902 քաղաքացի, որոնք իրենց ընտրությունը կատարում են համայնքի միակ ընտրատեղամասում (27/21)։ 13։00-ի դրությամբ քվեարկել էր 543 ընտրող
Տրդատ Մուշեղյան
Մեկնաբանել