
Դիտորդը Արթիկի 33/9 տեղամասում խախտում է արձանագրել
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 33/9 տեղամասում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդ Սուսաննա Հակոբյանը ընտրախախտում է արձանագրել. ընտրողը քվեախուց է մտել և դուրս եկել ծրարներով: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Լյուդմիլա Գինոսյանը նշեց, որ ինքն անձամբ է միջամտել և արձանագրել խախտումը ու հավելեց' ՀՅԴ անդամներն են խանգարել ընտրական գործընթացը:
Մեր գտնվելու պահին 33/9 տեղամասում ընտրում էր «Ազատ դեմոկրատների» թեկնածու Արթուր Պողոսյանը: Թեկնածուն բարձր գնահատեց իր շանսերը ու նշեց. «Հուսով եմ' մեր ժողովուրդն ավելի խելամիտ է քան դրամը»:
Այս տեղամասում ևս տարեցները և այլ քաղաքացիներ քվեարկում են երկրորդ անձի օգնությամբ' պատճառաբանելով, որ լավ չեն տեսնում:
ժամը 13:05-ի դրությամբ 1560 ընտրողից ընտրել է 384 հոգի:
Անահիտ Հակոբյան
Էլմիրա Միրաբյան
Մեկնաբանել