
Քվեարկած անձանց շրջանում հարցում են անցկացնում հենց տեղամասի ներսում
Արագածոտնի մարզի Շենավան համայնքի 17/42 ընտրատեղամասում գրանցված է 1374 ընտրող: Ժամը 13:30-ի դրությամբ իր ընտրական իրավունքն իրացրել է 430 անձ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի վստահեցմամբ՝ խախտումներ այս ընթացքում չեն արձանագրվել:
Ընտրատեղամասը գտնվում է գյուղի ակումբի շենքում, որտեղ լուսավորությունը բավարար չէ: Շեշտենք, որ ընտրատեղամասի ներսում քվեարկած անձանց շրջանում հարցում են անցկացնում «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան» ու «Գելափը»: Հանձնաժողովի քատուղարի տեղեկացմամբ՝ հարցումն անցկացվում է ԿԸՀ-ի գիտությամբ:
Լուս.՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել