HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեց կնոջ անվավեր անձնագիրը 15 րոպեում դարձավ վավեր

10 ընտրատարածքի Հրազդան քաղաքի 26/13 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են։
Դրսում հավաքված տղամարդիկ կատակում են՝ «այլ տեսարժան վայր չունենք»: Նրանց ասելով՝ քաղաքի այս հատվածում միշտ են հավաքվում և թղթախաղով զբաղվում։

13։35-ի սահմաններում միջադեպ տեղի ունեցավ տեղամասում՝ տարեց կին եկավ տեղամաս մի տղայի հետ, որին չէր ճանաչում։ Տղան տվյալ տեղամասի ընտրող չէր, ասաց, որ ծեր կնոջը հանդիպել է դրսում և ցանկացել է օգնել, նրա խոսքերով ինքը նույնպես չէր ճանաչում կնոջը։


Օգնելու համար գրանցվելուց հետո, երբ կինը մոտեցավ մատնահետք հանձնելու համար, պարզվեց, որ նա այս տեղամասում գրանցված չէ, նաև լրացել էր անձնագրի ժամկետը։ Այդ ժամանակ տղան ասաց, որ հստակ գիտի, որ ծեր կինը այս տեղամասում պետք է ընտրեր։
Մեր այն հարցին, թե որտեղի՞ց գիտի, եթե չի ճանաչում վերջինիս, ասաց, որ տարածքի բնակիչ է և բոլորին ճանաչում է։

15 րոպե անց տարեց կինը նույն տղայի ուղեկցությամբ նորից եկավ տեղամաս, ներկայացրեց արդեն վավեր անձնագիրը, և տղայի օգնությամբ մասնակցեց ընտրության։ Քվեախցիկի մոտ տղան բարձրաձայն հարցրեց՝ «Ու՞մ ընտրեմ», իսկ կինը պատասխանեց՝ «Ծառուկյանին»։
Տեղամասից դուրս գալով տղան կնոջը լքեց,մեր այն հարցին, թե չի ուզու՞մ ուղկցել կնոջը, պատասխանեց, եթե վերջինս ուզի կուղեկցի,  մինչդեռ տեղամասի մոտ կանգնած այլ տղամարդուց ստացավ հրահանգ՝ «Թող, դու գնա էս կողքը»։  

Նշենք որ, նրանց գնացած ուղղությամբ տեղակայված են երկու այլ տեղամասեր։

Հանձնաժողովի քարտուղար Նարինե Ղազարյանը ճանաչում էր տարեց կնոջը, ասաց, որ վերջինս լավ կողմնորոշվում է միայնակ, պարբերաբար գնում է քաղաքապետարան օգնություն ստանալու համար։
Ինչպես նաև տեղամաս էր եկել «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Ներսիսյան Աշոտը, ով հարցուփորձ էր անում ընտրությունների ընթացքից և հավաստիացնում, որ իրավունք ունի տեղամասուն գտնվել։
Ըստ տեխնիկական սարքավորման մասնագետի մինչ այժմ տեղամասում կրկնակի քվեարկության փորձ չի եղել։ Տեղամասում առկա է տեսախցիկ։

Տեղամասում 14։00-ի դրությամբ գրանցված 1704 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 424-ը։

Հիշեցնենք որ,  Հրազդան քաղաքը Կոտայքի մարզի մարզկենտրոնն է։
Մարդահամարի տվյալներով Հրազդանում գրանցված է 53,400 բնակիչ։

Կոտայքի մարզը ընդգրկում է 10 ընտրատարածքը, որտեղ առաջադրած հայտնի թեկնածուներն են ՀՀԿ-ից՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Մաքսային և հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

Իսկ «Ելք» դաշինքից Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելանը և Գառնիում Ազատ գետի համար ակտիվ պայքարած Արուսյան Այվազյանը։

Լրացված

Գևորգ Օհանյնաը, որը օգնել էր Հրազդան քաղաքի 26/13 տեղամասում տարեց կնոջը ընտրություն կատարել, և ներկայացել էր անկուսակցական, գրեթե մեկ ժամ անց «Ծառուկյան դաշինքի»՝ տեղամասից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող շտաբում էր։

Անժելա Պողոսյան, Հերմինե Վիրաբյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter