
«Ծառուկյան» դաշինքի 3 քվեաթերթիկ՝ ընտրողի ձեռքին
Լոռու մարզի Մեծավան համայնքի թիվ 25/15 ընտրաոտեղամասում գրանցված 1220 ընտրողներից 12։33-ի դրությամբ ընտրողների թիվը հասնում էր 210-ի։ Ընտրատեղամասում քվեախցիկները դասավորված էին այնպես, որ ընտրողները անցնելիս ազատորեն կարող էին տեսնել քվեաթերթիկը։ Ընտրատեղամասի նախագահ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այլ տարբերակ չկար, արել է հնարավորը, որպեսզի չխախտվի ընտրողի իրավունքը. «Տեսախցիկը դրված էր ընտրախցիկին մոտ գտնվող պատին։ Երկու օր չարչարվեցի մինչև տեղափոխեցին»։
Հարցազրույցի պահին հանձնաժողովի անդամներից մեկը նկատեց, որ համայնքի բնակիչներից մի կին օգնել էր 2 ընտրողի և դուրս գալու պահին նրա ձեռքին «Ծառուկյան դաշինքի 3 քվեաթերթիկ կար։ Հանձնաժողովի նախագահը վերցրեց քվեաթերթիկները։
Մարինա Անդրեասյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել