HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կրկնակի քվեարկության փորձ Շինուհայրում

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի թիվ 34/28 ընտրատեղամասում (գյուղ Շինուհայր) առաջին ընտրախախտումը գրանցվեց ժամը 10:14 րոպեին՝ մատնահետքի նույնակացում կատարելուց հետո սարքավորումը կրկնակի գրանցման փորձ արձանագրեց: Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը քաղաքացուն տեղեկացրին, որ պետք է արձանագրություն կազմեն դրա վերաբերյալ, որին շինուհայրի բնակիչ Բագրատ Գրիգորյանը չընդդիմացավ: Նա քվեարկության էր եկել ընտանիքի հետ միասին, եւ արձանագրություն կազմելու փաստից վրդովվեց նրա կինը: Վերջինս պնդում էր, որ սարքավորումը խախտում է իր ամուսնու ընտրելու իրավունքը եւ նրան պետք է թույլ տան կատարելու իր ընտրությունը: Հանձնաժողովը գրանցեց ընտրախախտումը եւ քաղաքացուն դուրս հրավիրեց ընտրատեղամասից:

Այս ընտրատեղմասում 3 քվեախցիկ էր տեղադրված, բայցեւայնպես բավականին մեծ էին մարդկանց կուտակումները: Պատճառն այն էր, որ բուն քվերակությունը սովորականից երկար էր տեւում: Ժամը 11:26-ի րոպեին այս ընտրատեղամսում գրանցված 1756 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 200-ը, որից 14-ը քվերակել էին ընտանիքի անդամների օգնությամբ: Շատերի մոտ, գոնե արտաքուստ տեսողական կամ այլ խնդիրներ նկատելի չէին, սակայն հանձնաժողովը բոլոր ցանկացողներին գրանցում էր շրջացելով օրենքի պահանջը՝ օգնելու համար հրավիրել քվերակողներից պատահական մեկին: Նկատելի է նաեւ, որ նման անձինք ոչ թե օգնում են քվեարկողներին, այլ՝ քվեարկում են նրանց փոխարեն:

Հալիձորում տեղադրված էր մեկ քվեախցիկ, որի պատճառով մարդկանց կուտակումներ էին գոյանում քվեատուփի մոտ: Քվեարկությունը միջինում տեւում էր 2 րոպե:

Շինուհայր եւ Հալիձոր գյուղերի ընտրատեղամասերում քվեարկությանը հետեւում են 4-ից 5 դիտորդական կազմակերպություններ՝ «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն», «Իրավունքի Եվրոպա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

Հանրությանը մինչ օրս անհայտ առաջին 3 կազմակերպությունները, հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց տեղեկությունների համաձայն՝ ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակությունը (ՀՀԿ): Ընտրատեղամասերում երկուական վստահված անձ ունի միայն ՀՀԿ-ն, Հալիձորի 34/32 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից եւ կուսակցություննեի դաշինքներից վստահված անձ ունեն 4-ը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան կուսակցությունների դաշինքը» եւ «Ազատ դեմոկրատ»-ները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter