
«Ընկերովի» ընտրություն՝ Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում
Երևանի թիվ 2 ընտատարածքն ընդգրկող Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում ընտրությունները բավականին ակտիվ են ընթանում: Քաղաքացիական պարտքը կատարելիս հաճախ քվեախցիկում ընկերովի են ընտրություն կատարում: Ականատես լինելով դեպքին՝ դիմեցինք հանձնաժողովի նախագահ Ներսես Հարությունյանին, ով դուրս հրավիրեց քաղաքացուն քվեախցիկի մոտից:
Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը այս տեղամասում 1683 է, ժամը 14:20-ի դրությամբ քվեարկել է 745-ը:
Շուշան Ստեփանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել