Թեկնածուի ընտրատեղամասում ընտրողների հերթեր են գոյանում
Վանաձորի 23/03 ընտրատեղամասը տեղակայված է Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի շենքում: Ընտրատեղամասում արձանագրեցինք մեծ կուտակում, ինչի հետ կապված հանձնաժողովի նախագահ Անուշ Եդոյանը նշեց. «Ես այս դպրոցում նաև աշխատում եմ: Երկար ժամանակ է արդեն հետևում եմ ընտրությունների կարգին, սովորաբար միշտ ակտիվություն է նկատվում այս ընտրական տեղամասում, ես արտառոց որևէ բան չեմ նկատում. մեր քաղաքացիները պարբերաբար մեծ ակտիվությամբ գալիս են, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում»:
Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1714 քաղաքացի: Հենց այստեղ էլ իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ ընտրությունների ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը: 23/03 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Անուշ Եդոյանի խոսքով ընտրությունները բնականոն հունով են ընթանում, ընտրողների բավականին մեծ ակտիվություն է նկատվում: 13;00 դրությամբ ընտրողների թիվը հատել էր 350-ի սահմանը: «Տեղամասում դիտորդներ կան, ԶԼՄ ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ է»,-նշեց Ա. Եդոյանը:
Գոհար Մովսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել