
Ծաղկունքում ընտրության իրավունք ունեցողների 50%-ից ավելին քվեարկել է
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի թիվ 20/15 ընտրատեղամասում ընտրողների հոսքը մեծ է: Ընտրության իրավունք ունեցող 787 քաղաքացիներից ժամը 14:30 դրությամբ իր ընտրական իրավունքը իրացրել է 417-ը: Քվեարկողներից 39-ը քվեախցիկ է մտել օգնողների հետ:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձ Հովսեփ Դավթյանը օգնում էր հանձնաժողովի անդամ Տիրուհի Խաչատրյանին ընտրողների անունները ընտրացուցակում փնտրելիս:
Մետաքսյա Մաթեւոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել