HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի Բյուրոյի փոխնախագահ

Դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի Բյուրոյի փոխնախագահ: Որպես 2012 թ. հիմնական զեկուցող հանդես կգա ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ Արտաշես Առաքելյանը:

Կոմիտեի նիստը կայացել է դեկտեմբերի 5-ից 7-ը Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Նիստին մասնակցում էին 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնա­րտահայ­տում­ների բազմա­զա­նու­թյան պաշտ­պա­նու­թյան և խրախուսման մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած անդամ երկրները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ միջկառավարական կոմիտեն ստեղծվել և գործում է 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնա­րտահայ­տում­ների բազմա­զա­նու­թյան պաշտ­պա­նու­թյան և խրախուսման մասին» կոնվենցիայի հիման վրա, որին Հա­յաստանը միացել է 2007 թ.:

Հայաստանը նշյալ կոմիտեի անդամ է ընտրվել 2011 թ. հունիսին 4 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter