HY RU EN

Ընտրատեղամասի հոսանքազրկում Աշտարակում

Ժամը 15:20-ին Աշտարակի 17/5 ընտրատեղամասը, որը գտնվում է «Մանուշակ» մանկապարտեզում, հոսանքազրկվեց: Հետևաբար, սարքավորման հիշողությունը ջնջվեց: 2 րոպե հետո էլէներգիան միացվեց: Այս տեղամասում ընտրողները հիմնականում տեղյակ չեն ընտրության կարգին: Դուրս են գալիս բոլոր քվեաթերթիկները ձեռքներին, ուղղելուց էլ հաճախ քվեախցիկից դուրս են ուղղում, տեսանելի ձևով: Մի քանի դեպքում էլ օգնողները գրանցվեցին միայն զգուշացնելուց հետո:

Այս ժամի դրությամբ 1918 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 790 մարդ: Հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանը նշեց, որ նման ինտենսիվությամբ ընտրություն իրենց տեղամասում դեռ չի եղել:

Օֆելի Մարգարյան