
«ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք հոգեբանական ճնշում են կատարում ընտրողների վրա»,- ասում է հանձնաժողովի քարտուղարը
«ՀՀԿ-ի և Ծառուկյան դաշինքի վստահված անձինք քվեախցիկի մոտ են կանգնում և հոգեբանական ճնշում են կատարում ընտրողների վրա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, Ջրվեժ քաղաքի 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Պետրոսյան Ալվարդը։ Ըստ նրա՝ կուսակցություններից ամենաշատը ՀՀԿ-ի վստահված անձինք են առաջացնում։ «Նրանց վստահված անձինք կանչում են ինչ-որ ընտրողի և ասում՝ չէ, նա պետք է, մյուսը գնա, կամ՝ չէ, հենց այս մեկը պարտադիր պետք է օգնություն ցուցաբերի»։ Նա նաև նշեց, որ ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք ավելի հասկացող են, թեև թվաքանակով շատ են։
Ռաիսա Պապյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել