
Հանձնաժողովի անդամը սահմանափակում է դիտորդների, վստահված անձանց ու ԶԼՄ ներկայացուցչի ազատ տեղաշարժվելու իրավունքը
Սևանի 20/4 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը փորձում է սահմանափակել դիտորդների, վստահված անձանց ու ԶԼՄ ներկայացուցչի ազատ տեղաշարժվելու իրավունքը` նշելով. «Քվեատուփից այն կողմ մի անցեք»: Դիտորդներից մեկը պահանջեց, որ խախտումը արձանագրվի, սակայն քարտուղարը, պտճառաբանելով հանձնաժողովի նախագահի ժամանակավոր բացակայությունը, հրաժարվեց: Նշենք՝ տվյալ ընտրատեղամասում այս պահին գրանցամատյանում դիտորդների պահանջով արձանագրվել է մեկ խախտում բաց քվեարկության վերաբերյալ: Ընտրատեղամասում այս պահին աշխատում են նաև դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք Լիտվիայից և Շվեդիայից:
Հերմինե Ղարիբյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել