HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիտորդներ», որոնք օգնում են ընտրողներին

Տաշիրի 25/04 ընտրատեղամասում խաղաղություն է: Ընտրողների ակտիվություն, հոսք և կուտակումներ նկատվել են առավոտյան: Ժամը 16:40-ի դրությամբ 1458 ընտրողներից ընտրությանը մասնակցել էին 612-ը:
Տեղամասում ակտիվ պտտվում են երկու երիտասարդներ, նրանք ներկայացան որպես Դավիթ Վարդանյան և Արթուր Բաղդասարյան (որևէ փաստաթուղթ չունեին և չներկայացրին): Հարցիս, թե ովքեր են և ինչ գործունեություն են ծավալում, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Օգնող ենք»:
-Ո՞ւմ և ինչո՞ւմ եք օգնում:
-Ում օգնություն է պետք,- հետևեց պատասխանը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Շահբազյանն ասաց, որ նման անուն ազգանունով մարդ չի ճանաչում: Կես ժամ անց Արթուր Բաղդասարյանը դարձյալ հայտնվեց տեղամասում որպես «Անկախության սերունդ» կազմակերպության դիտորդ:

Նարինե Մաթեւոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter