HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փանիկում ընտրողների թվի մասին հետաքրքրվում է ոստիկանը

11-րդ ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասում ժամը 17:10-ի դրությամբ` ընտրելու իրավունք ունեցող 1185 հոգուց մասնակցել է 725 ընտրող:

Այս ընտրատեղամասում ընտրողների թվով հետաքրքրվում էր նաև տարածքային ոստիկանը, ով տեղեկությունը փորձում էր փոխանցել հեռախոսով: Հանձնաժողովի ՀՎԿ-ական նախագահ Խաչիկ Կարապետյանը նշեց` ինքն արդեն նախազգուշացրել է ոստիկանին:

Ընտրողների թիվը ճշտող ոստիկանը խոսքով` տվյալները ոչ ոքի չի հաղորդել: Չնայած որ Փանիկի բնակիչ չէ, տեղեկությունը ճշտել է անձնական հետաքրքրության համար: Այս տեղամասում գրանցվել են նաև  տեխնիկական մանր խնդիրներ, որոնք, հանձնաժողովի անդամներից մեկի խոսքով` արագ կարգավորվել են:  
  

Անահիտ Հակոբյան
Էլմիրա Միրաբյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter