
Քաղաքացին իր հասցեում հաշվառված 3 անծանոթ անուն է հայտնաբերել
«Հետքի» խմբագրությունն ահազանգ ստացավ Կենտրոն համայնքի բնակիչ Արփի Պողոսյանից, ով Կենտրոն եւ Նոր Մարաշ ընտրատարածքի թիվ 9/44 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս ընտրացուցակում իր` Չարենցի 159 հասցեում հայտնաբերել էր 3 անծանոթ անձանց անուններ`Կուլկուլեան Ազնիվ Գէորգիի, Կուլկուլեան Յարություն Գէորգիի, Քէօֆթէեան Մարի Շուքրիի: Քաղաքացու պնդմամբ` նախօրեին ԿԸՀ-ից ծանուցում են ստացել միայն իր ընտանիքի անդամները, վերոնշյալ անձանց անուններով ծրարներ չեն եղել:
Հանձնաժողովի անդամները փաստը չեն արձանագրել՝ պարզաբանելով, թե ցուցակների անճշտության հետ իրենք որեւէ առնչություն չունեն եւ ոչինչ չեն կարող անել: Նրանք Արփի Պողոսյանին հորդորել են անհարկի աղմուկ չբարձրացնել, չխոչընդոտել իրենց աշխատանքին եւ խորհուրդ են տվել վաղը դիմել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:
Մենք ստուգեցինք տվյալ հասցեն Ընտրողների ռեգիստրում, որտեղ ևս Երեւան, Չարենցի 159 հասցեում առկա էին Կուլկուլեան Ազնիվ Գէորգիի, Կուլկուլեան Յարություն Գէորգիի, Քէօֆթէեան Մարի Շուքրիի տվյալները:
Մեկնաբանել