HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլի բոլոր մասնակիցները

Երեկ  ավարտվեց  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրը, գրանցվեցին հետևյալ արդյունքները. «A» խմբում առաջատար «Բավարիան» 2-0 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն դա չoգնեց  անգլիացիներին: «Նապոլին»  հաղթեց «Վիլյառեալին» և ապահովեց իր տեղը 1/8 եզրափակչում:

«B» խմբում «Ինտերն» արդեն լուծել էր հաջորդ փուլի հարցը և տանը պարտվեց «ԲԿՄԱ»-ին 0-2  հաշվով և այդ հաղթանակի շնորհիվ ռուսները կշարունակեն պայքարը:

«C» խմբում գրանցվեց տարվա ամենամեծ անակնկալը` անցած խաղարկության եզրափակչի մասնակից «Մանչեսթեր Յունայթեդը»  պարտվեց «Բազելին» 2-1  հաշվով և այդպիսով դուրս մնաց  առաջնությունից:  

«D» խմբում «Ռեալը», վաղուց ապահոված լինելով իր տեղը, ժամանել էր Ամստերդամ  երկրորդ կազմով, սակայն, մադրիդցիները նույնպես արդարացրեցին իրենց՝ 3-0  հաշվով հաղթանակ տանելով: Հարեւան խաղում Լիոնի «Օլիմպիկը»  պայքարը շարունակելու համար պետք է 5 գնդակ խփեր Զագրեբի «Դինամոյին», ինչն առաջին խաղակեսում անհնար էր թվում, քանի որ հաշիվը 1-1 էր, բայց լիոնցիները, իմանալով, որ «Այաքսը» պարտվում է «Ռեալին», սկսեցին հավատալ իրենց ուժերին: Հանդիպման 46-րդ, 48-րդ, 50-րդ րոպեներին գոլեր խփելով`  հեթ-տրիկ ձևակերպեց  Գոմիսը, և ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ. «Լիոնին» հարկավոր էր ևս 2 գոլ, և նրանք  դա էլ արեցին: Ֆրանսիացիները «Ռեալի»  հետ դուրս եկան 1/8 եզրափակիչ:

Վերջնական պատկերն այսպիսին է.  իրենց խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրեցին «Բավարիան», «Ինտերը», «Բենֆիկան», «Ռեալը», «Չելսին», «Արսենալը», «ԱՊՈԵԼ»-ն ու «Բարսելոնան», իսկ երկրորդ տեղը գրավելով` պայքարը շարունակելու հնարավորություն ստացան «Նապոլին», «ԲԿՄԱ»-ն, «Բազելը», «Լիոնը», «Բայերը», «Մարսելը», «Զենիթն» ու «Միլանը»:

Թիմերն իրենց մրցակիցներին կիմանան դեկտեմբերի 16-ին Նիոնում կայանալիք վիճակահանության ժամանակ:

Արմեն Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter