
Քննչական կոմիտեն ստացել է առերևույթ ընտրախախտումների մասին 52 հաղորդում
Քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 24-ը Երևանում են, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց ձորի͵ 5-ը՝ Արագածոտնի͵ 2-ը՝ Տավուշի͵ 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերում։
ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կոմիտեն խոստանում է տեղեկացնել լրացուցիչ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել