HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն փորձել է ուղղորդել. արձանագրել է դիտորդը

Տաթև Սարգսյան

Երեւանի թիվ 3/29 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ժամը 18.15-ի սահմաններում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Կարմեն Մարտիրոսյանը նկատել է, թե ինչպես է ՀԿԿ վստահված անձ Անուշավան Հայրապետյանը զանգահարում ինչ-որ մեկին եւ ցուցակով ճշտումներ կատարում:

Կարմեն Մարտիրոսյանը, ով ողջ օրը դիտորդական առաքելություն է կատարել այս ընտրատեղամասում, մեզ հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում Անուշավան Հայրապետյանը պարբերաբար նկատվել է, հաճախակի զանգեր է կատարել, պատասխանել է զանգերի, խոսել է ընտրատեղամաս եկած ընտանիքների մասին, ասենք` «ԱՐՄՈՅԵՆՔ ԵԿԵԼ ԵՆ», «ԻՆՉԻ ԱՐՄՈՅԵՆՔ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՉԵ՞Ն», «ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿԸ, ԷՍԱ ԿԶԱՆԳԵՄ ՆԱ ԷԼ ԿԳԱ» (վերջին արտահայտությունը լսել է «Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդը): Նմանատիպ զրույցներ Կարմենը լսել է նաև այն ժամանակ, երբ Անուշավան Հայրապետյանն ընտրողներին ճանապարհել է ընտրատեղամասից:

Հանձնաժողովի նախագահ Ոսկան Մարտիրոսյանին (ՀՅԴ) տեղեկացնելուց հետո վերջինս փորձեց պարզաբանում ստանալ Անուշավան Հայրապետյանից: Վերջինս սակայն ժխտեց ցուցակ ունենալու հանգամանքը, ապա հեռացավ ընտրատեղամասից՝ առանց գրանցամատյանում գրանցվելու Մանրամասները տեսանյութում:

Նշենք, որ թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուների թվում են Միհրան Պողոսյանն ու Ռոբերտ Սարգսյանը՝ առաջադրված ՀՀԿ-ի կողմից, Զարուհի Բաթոյանն ու Մանե Թանդիլյանը՝ առաջադրված «Ելք» դաշինքի կողմից, Ստյոպա Սաֆարյանը՝ առաջադրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter