Այսօր Շարմազանովի՞ բենեֆիսն էր, թե՞ Արմեն Մարտիրոսյանի
Քիչ առաջ Հայաստանի օրհներգի ներքո չորրորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց 10-րդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս անգամ էլ չդիմացավ եւ տեղից բղավեց. «Առաջ Հայաստան»:
Ընդհանրապես, վերջին երկու օրերի ընթացքում Էդուարդ Շարմազանովն իր ռեպլիկներով հասցրեց նյարդայնացնել պատգամավորներին, այդ թվում` իշխանական ճամբարի:
Օրինակ` երեկ, երբ Էդուարդ Շարմազանովը ամբիոնի մոտ հրավիրեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատյանին, շփոթվեց ու նրան ներկայացրեց որպես հանձնաժողովի նախագահ: Լյովա Խաչատյանը նրան ուղղեց, սակայն Է. Շարմազանովը «տակ չմնաց»: «Հա, ի՞նչ անենք, թող մի անգամ էլ ապարանցիների բախտը բերի»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Իսկ այսօր Է. Շարմազանովը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին շնորհավորեց «բենեֆիսի» կապակցությամբ, քանի որ վերջինս շատ ելույթներ ունեցավ: Մի անգամ էլ ընդդիմադիր պատգամավորին դիմեց որպես «փայլող աստղ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել