Կանխվեց քվեաթերթիկները դուրս տանելու փորձը. 10/16 ընտրատեղամաս
Ազնիվ Սիրադեղյան
10/16 ընտրատեղամասում (Երևան, Էրեբունի, Նոր Արեշ) հենց նոր կանխվեց քվեաթերթիկները դուրս տանելու փորձը։ Տարեց կինը փորձում էր չօգտագործված քվեաթերթիկները իր հետ դուրս տանել` պատճառաբանելով, որ վաղվա օգտագործման համար պետք են։ Փորձը կանխեց հանձնաժողովի քարտուղարը:
Ընտրատեղամասում գրանցված է ընտրելու հնարավորություն ունեցող 1879 քաղաքացի, ժամը 19-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 956 քաղաքացի։ Ընտրատեղամասը տեղակայված է Նոր Արեշ 7 փողոց 1 հասցեում է գտնվող 194 դպրոցում։
Հիշեցնենք, որ 4-րդ ընտրատարածքում տարածքային ցուցակներով առաջադրված են ՀՀԿ ներկայացուցիչ Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, «Ելք» դաշինքից` Նիկոլ Փաշինյանը, Կոնգրես-ՀժԿ դաշինքից՝ Լևոն Զուրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել