
Սպիտակի 22/21 տեղամասում կանխվել է ընտրախախտման դեպք
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 22/21 տեղամասում ժամը 19:00-ի դրությամբ 1708 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1047-ը: նրանցից 47-ը քվեարկել է ընտրողի օգնությամբ: Լրացուցիչ ցուցակում գրանցված 15 անձից քվեարկել է 9-ը:
Հանձնաժողովի նախագահ Կարինե Դարչինյանը հայտնում է, որ ընտրողներից մեկը փորձ է արել քվեաթերթիկ դուրս հանել և նկարել: Սա կանխվել է և արձանագրվել:
Մարջան Չոբանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել