Օգնողի կարիք ունեցող քաղաքացուն միանգամից երեք հոգի են օգնում
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում օգնողի կարիք ունեցող քաղաքացուն միանգամից երեք հոգի են օգնում: Մինչ տարեց կնոջ թոռնիկը որպես օգնող էր գրանցվում, այդ ընթացքում միանգամից երեք քաղաքացի էր տարեց կնոջը օգնություն ցուցաբերում:
Նշենք նաև, որ այստեղ շատ են օգնության կարիք ունեցող քաղաքացիները և օգնելու պատրաստ մարդիկ, որոնք, ինչպես պարզվում է հետո, արդեն երկրորդ անգամ են փորձում գրանցվել որպես օգնող:
Այս ընտրատեղամասում ժամը 19:20-ի դրությամբ 1683 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 1112-ը:
Շուշան Ստեփանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել