
Շահումյանում «Ելքի» վստահված անձը խախտումներ է արձանագրել
Լոռու մարզի Շահումյան համայնքը ներառող թիվ 24/04 տեղամասում այսօր ընտրական օրվա ընթացքում երկու միջադեպ է գրանցվել «Ելք» դաշինքի վստահված անձի ու հանձնաժողովի անդամների միջև: Առաջին միջադեպը եղել է կուսակցությունների քվեաթերթիկները հակառակ հերթականությամբ՝ 9-ից 1-ը դասավորելու պատճառով:
«Դրա համար էր կոնֆլիկտը, խնդրեցի հանձնաժողովի անդամներին, որ արդեն դասավորեն մեկից ինը»,- ասում է հանձնաժողովի նախագահ Ռաիսա Մինասյանը՝ վստահեցնելով, որ այլ խախտումներ չեն գրանցվել: Միայն մեր դիտարկումից հետո, թե տեղի վստահված անձանցից ահազանգել են անհատական կնիքներ չդնելու առնչությամբ, հանձնաժողովի նախագահը անկեղծանում է. «Առավոտյան միջադեպն եղավ հանձնաժողովի անդամների չիմացության ու գուցե նաև իմ ոչ հետևողականության պատճառով: 153 թե 156 կտրոնի վրա չի դրվել հանձնաժողովի անդամի կնիքը, սակայն ցուցակներում գրանցումը նորմալ կատավել է: Սարքավորման կողմից տպված կտրոնների վրա չի դրվել, ինչը չիմացության արդյունք է: 10:30-ից հետո «Ելքի» վստահված անձ Արեգ Շեկոյանի կողմից արձանագրվելուց հետո արդեն դրվել է:
Գայանե Սարգսյան
Մեկնաբանել