
Քաղաքացուն միանգամից երեք հոգի են օգնում
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում օգնողի կարիք ունեցող քաղաքացուն միանգամից երեք հոգի են օգնում: Մինչ տարեց կնոջ թոռնիկը, որպես օգնող էր գրանցվում, այդ ընթացքում միանգամից երեք քաղաքացի էր տարեց կնոջը օգնություն ցուցաբերում:
Նշենք նաև, որ այստեղ բազմաթիվ են օգնության կարիք ունեցող քաղաքացիները և օգնելու պատրաստ մարդիկ, որոնք հետո պարզվում է, որ արդեն երկրորդ անգամ են, որպես օգնող, գրանցվել փորձում: Այս ընտրատեղամասում ժամը 19:20-ի դրությամբ 1683 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 1112-ը:
Շուշան Ստեփանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել