HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանուն ճանապարհաշինության

Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով անցկացված միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ Արծվաքար թաղամաս- Գավառ-Կարմիրգյուղ ճանապարհային հատվածի վերականգնման մրցույթի հաղթող ճանաչելով «Զանգեզուրտրանսշին» և «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ները, Բերդ-Նավուր-Իծաքար հատվածի վերականգման մրցույթի հաղթող՝ «Ա.Ա.Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ն և «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Ակնկալվում է ճանապարհատվածների վերականգնումն ավարտել մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսը։

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ 2011 թ. պետբյուջեով նախատեսված առանց հայտարարությունը հրապարակելու բանակցային ընթացակարգով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի 2-րդ տրանշի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների գնման արդյունքը` ընտրված մասնակից ճանաչելով «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter