Քննչական կոմիտեն ստացել է 73 հաղորդում
Քննչական կոմիտեում ժամը 19-ի դրությամբ ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵ 3-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։
ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել