HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ

Ոստիկանությունը «Հետք»-ի հրապարակման մասին պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«www.hetq.am կայքում հրապարակված «Քաղաքացին իր հասցեում հաշվառված 3 անծանոթ անուն է հայտնաբերել» հոդվածի համաձայն՝ խմբագրությունն ահազանգ է ստացել Կենտրոն համայնքի բնակիչ Արփի Պողոսյանից, ով Կենտրոն եւ Նորք Մարաշ ընտրատարածքի թիվ 9/44 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս ընտրացուցակում իր' Չարենցի 159 հասցեում, հայտնաբերել էր 3 անծանոթ անձանց անուններ' Կուլկուլեան Ազնիվ Գէորգիի, Կուլկուլեան Յարություն Գէորգիի, Քէօֆթէեան Մարի Շուքրիի: Քաղաքացու պնդմամբ' նախօրեին ԿԸՀ-ից ծանուցում են ստացել միայն իր ընտանիքի անդամները, վերոնշյալ անձանց անուններով ծրարներ չեն եղել:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:

Ազնիվ Գէորգի Կուլկուլեանը, Մարի Շուքրիի Քեօֆթէեանը և Յարություն Գէորգի Կուլկուլեանը Երևան քաղաքի Չարենցի փ. տուն 159 հասցեում հաշվառվել են համապատասխանաբար 01.08.2013թ., 13.06.2013թ. և 11.11.2013թ.: Ընդ որում, նշված հասցեն ընդգրկում է երկու ընտանիքների պատկանող տարբեր բնակելի տարածություններ: Հաշվի առնելով այն, որ անձինք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բնակչության պետական ռեգիստրում ունեն հաշվառումներ ՀՀ բնակության վայրի հասցեներով, նրանց տվյալներն իրավաչափորեն ընդգրկվել են ընտրողների ցուցակներ:
Ընդ որում, նշված անձանց տվյալներն առկա են եղել նաև նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, այն ժամանակ 10/22 ընտրական տեղամասում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter