
«Օղու գումարը» փոխանցում են ընտրատեղամասում
Շիրակի մարզի Արևշատ գյուղի 33/15 տեղամասում քվեարկության գործընթացի հետ կապ չունեցող անձը գումարով մտավ տեղամաս՝ պատճառաբանելով, թե «հանձնաժողովի նախագահը գիտի այս մասին, ինքը եկել է օղու գումարը փոխանցելու»:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Աշոտ Գալստյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ով է երիտասարդը և ինչու է հայտնվել տեղամասում: Այստեղ ևս տարածքային ոստիկանները հետաքրքրվում են քվեարկության արդյունքներով:
33/15 տեղամասում ժամը 19:40-ի դրությամբ 1402 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1001 մարդ:
Տեսանյութում երեւացող գլխարկով մարդը ներկայացավ որպես ՀՅԴ վստահված անձ: Սակայն այս տեղամասում ոչ մեկ նրան չէր ճանաչում, անգամ ՀՅԴ վստահված անձինք: Դեպքից անմիջապես հետո տեղամասից գնացին երկուսն էլ:
Անահիտ Հակոբյան
Էլմիրա Միրաբյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել