
Կրկին հոսանքազրկում Աշտարակում
Աշտարակի 17/05 ընտրատեղամասը արդեն 2-րդ անգամ հոսանքազրկվում է: Առաջին անգամ՝ ցերեկային ժամին, 2 րոպեով, և տեղամասը փակվելուց մի քանի րոպե հետո, երբ արդեն պիտի սկսվեր հաշվարկը: Հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանը փորձում է պարզել պատճառը, էլ. ցանցից ասում են, թե խնդիր ունեն: Քվեատուփը դեռ չի բացվել ժամը 20:18-ի դրությամբ: Հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանը նշեց, որ հաշվարկի ոչ մի քայլ չի անի, քանի դեռ լույսն անջատված է, թեկուզ մինչև առավոտ:
6 րոպե անց էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց:
Օֆելի Մարգարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել