Սևանի 20/8 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցեց ընտրողների մոտ 65%-ը
Սևանի 20/8 (3-րդ դպրոց)ընտրատեղամասում ավարտվեցին ընտրությունները : Այս պահի դրությամբ էական խախտումներ չեն արձանագրվել: Գրանցված 1962 ընտրողներից ընտրությանը մասնակցեցին 1272, այսինքն' ընտրողների մոտ 65%-ը: Նշենք, որ տվյալ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային ձևաչափով հայտնի թեկնածուներից են հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, գործող պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հրանտ Մադաթյանը, Իշխան Սաղաթեյլանը և այլք: Հանձնաժողովի նախագահ Վարդան Մարգարյանի խոսքով այս ընտրություններին գրանցվեց ընտրողների բացառիկ ակտիվություն նախորդների համեմատությամբ: Դիտորդները ևս էական խախտումներ չեն արձանագրել: Այս պահին պատրաստվում են արդյունքների ամփոփմանը:
Հերմինե Ղարիբյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել