
Ճամբարակում քվեարկեցին զորամասի զինծառայողները
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 20/21 ընտրատեղամասում դիտորդների և վստահված անձանց հավաստմամբ՝ ընտրություններն անցել են բնականոն հունով: Ընտրատեղամասի ընդհանուր ընտրողների թիվը 700 է: Ընտրատեղամասը փոքր էր, մեկ քվեատուփով: Այս ընտրատարածքում էին քվեարկությունն իրականացնում Ճամբարակի զորամասի զինծառայողները: Ընտրատեղամասում ամեն ինչ հանգիստ էր մինչև մի քաղաքացու հայտնվելը, ով մոտենալով քվեախցիկին՝ հայտարարեց, որ իրեն պետք է օգնեն: Չնայած հայտնած ցանկությանը՝ վերջինս հրաժարվում էր օգնությունից ու հայտարարում, թե չի կողմնորոշվում, քվեաթերթիկները ձեռքին դուրս էր եկել քվեախցիկից ու ինքն էլ չէր կողմնորոշվում, թե ինչ օգնություն է իրեն անհրաժեշտ: Հանձնաժողովի նախագահ Մելքումյան Արսենի և հանձնաժողովի մյուս անդամների ջանքերը զուր էին՝ քաղաքացուն բացատրելու, որ չի կարելի ընտրատեղամասի մեջտեղում կանգնել և որոշել, թե ում է ուզում ընտրել: Քաղաքացին նաև չէր ցանկանում հայտնվել մեր տեսախցիկի առջև և արգելում էր իրեն նկարել:
Մերի Սարգսյան
Մեկնաբանել