HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է «ընտրախախտումները»

Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը ընտրություններն ակտիվ է որակում: ժամը 17:00-ի դրությամբ ընտրության մասնակիցների թիվը կազմել է 44227 ընտրող, որը կազմում է ընտգրողների ցուցակային թվի 45.99 տոկոսը: 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը եղել է 44 տոկոս:

«Տարածքային հանձնաժողովում գրավոր տարբերակով արձանագրված որևէ խախտում չկա»,- նշում է Տ. Պապանյանը, բայցև հավելում, որ ընտրատարածքային տեղամասերից եղել են բազմաթիվ ահազանգեր: Դրանց զգալի մասը տեխնիկական թերությունների հետ են կապված եղել: Այս ահազանգերի հետքերով գնացել են տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները և հստակեցրել օրենքի պահանջները:

«Սկզբնական շրջանում շատ են եղել ահազանգերը՝ կապված սարքերի հետ: Տեխնիկական սարքավորումների աջակցման խումբը տեղում պայմաններ է ստեղծել նորմալ սարքերով ընտրություն անցկացնելու: Դեպքեր են եղել, որ նույնականացման սարքը կտրոն չի տրամադրել, իսկ երկրորդ անգամ փորձելու դեպքում արդեն կարմիր ազդանշան է հայտնվել, բայց բոլորը տեսել են, որ մարդը ոչ թե կրկնաքվեարկության փորձ է արվել, այլ փորձ՝ երկրորդ սարքով կտրոն տպել, որպեսզի մարդը կարողանա մասնակցել ընտրության: Վստահված անձանց, դիտորդների ներկայությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն», -պարզաբանում է Տ. Պապանյանը:

Մեկ ահազանգ էլ ստացվել է «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձի կողմից, իբր թե իրեն թույլ չեն տալիս ընտրատեղամասում մնալ, տեղում պարզվել է, որ գրավոր արձանագրություն չի եղել, բանավոր խոսակցությունն են եղել միայն: Տ. Պապանյանի կողմից վերջինիս առաջարկվել է մնալ ընտրատեղամասում, բայց վստահված անձը նախընտրել է տեղափոխվել այլ տեղամաս:

Գոհար Մովսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter