HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանի երկու ընտրատեղամասերում լույսերն անջատվել են

Տաթեւիկ Սարգսյան

«Ելք» դաշինքի վստահված անձ Արփինե Ջաղացպանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 20:12-ի սահմաններում լույսերն անջատվել են: Այդ պահից սկսած` ընտրատեղամասում մութ է: Արմինե Ջաղացպանյանի խոսքով՝ քվեատուփի վրա լապտեր է դրված, այն հսկում է ընտրատեղամասի ոսիկանը: Արփինեի վստահեցմամբ՝ արտակարգ միջադեպեր հոսանքի անջատման ընթացքում չեն գրանցվել: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ քայլեր են ձեռնարկվում հոսանքը վերականգնելու համար:

Թիվ 1-3 ընտրևատեղամասի «Ելք» դաշինքի վստահված անձ Կարեն Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ լույսերն անջատվել են 20:15-ի սահմաններում: 15 րոպե անց հոսանքը վերականգնվել է:

Լուսանկարները՝ Արփինե Ջաղացպանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter