HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային դիտորդը դժվարանում էր տարբերել դիտորդների ու վստահված անձանց

Թիվ 2 ընտրատարածքի 2/53 (Երևանի քաղաքապետարան, նախադպրոցական ուսումնական հաստատություն թիվ 98 ՀՈԱԿ) ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1515 քաղաքացիներից 20:00-ի դրությամբ 943-ը արդեն կատարել էին իրենց ընտրությունը։ Քվեարկության ողջ ընթացքում սարքն անխափան աշխատել էր, իսկ շրջիկ արկղ չէր եղել։ Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշները 655-ն են։ Նրանցից 30-ին քվեարկության ընթացքում ցուցաբերվել է օգնություն։

Միջազգային դիտորդ Զարեհ Աճեմյանի դիտարկմամբ՝ այս ընտրատեղամասում համեմատաբար բնականոն հունով է ամեն ինչ ընթացել․ «Միակ բանը, որ խանգարում է, վկայականների միօրինակությունն է․ չես հասկանում՝ ով է դիտորդ, ով՝ վստահված անձ։»,- նշում է Զարեհ ԱՃեմյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամներն էլ քիչ են, և այդ իսկ պատճառով երբեմն վստահված անձինք օգնում են ընտրողներին։ Տեղական դիտորդներն էլ հավաստում են, որ առավոտյան ժամերին վստահված անձինք շատ մոտ էին կանգնում քվեախցիկներին, երբ քաղաքացիներն իրացնում էին իրենց ընտրական իրավունքը։

Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքի 2/57 ընտրատեղամասում իրենց թեկնածությունն առաջադրած թեկանծուներից են Զարուհի Բաթոյանը և Կարեն Չիլինգարյանը՝ «Ելք» դաշինքից, Ստյոպա Սաֆարյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, Միհրան Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը՝ «ՀՀԿ»-ից։

Շողիկ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter