HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեաթերթիկների մեջ անձնագիր էին փնտրում

Էրեբունու 10/15 ընտրատեղամասում չօգտագործված եւ աղբարկղը նետած քվեաթերթիկները հանձնաժողովի անդամները թափել էին գետնին եւ փնտրում էին անձնագիր։

Հանձնաժողովի նախագահը՝ Գեւորգյան Ջուլետան նշեց, որ տարեց պապիկը կորցրել է կենսաչափական անձնագիրը, այդ իսկ պատճառով պարկը գետնին շուռ են տվել։ «Հետք»-ի լրագրողի նկարելու պատճառով հայտնեց իր դժգոհությունը. «Էդ ֆեյսբուքում-բանում, որ հայտվի էդ նկարը, ես իրավաբան եմ, ու ես լավ գիտեմ իմ իրավունքները։ Սենսացիայի հետեւից եք գնում»։

Հետո պարզ դարձավ, որ խախտում են արձանագրել «Հետք»-ի լրագրողի կողմից՝ գաղտնի, առանց գրանցվելու նկարելու պատճառաբանությամբ։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք խախտում չեք նկատել թափոնները գետնին թափելու մեջ, «Թրանսփարենսի Ինթռրնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի դիտորդ Ջուլետա Տոնականյանն ասաց, որ թոռնիկը եկել եւ խնդրել է, որ գտնեն պապի կենսաչափական անձնագիրը. «Ինչպես մնացած խախտումները, սա եւս շատ փոքր խախտում էր»։

Հավելենք, որ 10/15 եւ 10/16 ընտրատարածքները գտնվում են դեմ առ դեմ, եւ «Հետքի» լրագրողը գրանցված էր 10/16-ում։

Ազնիվ Սիրադեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter