Վանաձորի 23/42 ընտրատեղամասում խախտվել է ԶԼՄ ներկայացուցչի իրավունքը
Վանաձորի ընտրատեղամասերում ընթացքի մեջ է քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:
Փորձեցինք տեղում ծանոթանալ քվեաթերթիկների հաշվարկման պրոցեսին: Վանաձորի 23/42 տեղամասում, սակայն, դռները փակ էին, իսկ մեզ մոտեցած հանձնաժողովի անդամը առանց լսելու ձեռքով միայն հասկացրեց, որ պրոցեսը դռընփակ է՝ խախտելով լրագրողների՝ հանձաժողովի ամփոփիչ նիստին հետևելու իրավունքը:

Փաստաբանների պալատի անդամ Գրիշա Բալասանյանից տեղեկացանք, որ 2016թ.-ին օգոստոսին ընդունված որոշման համաձայն` ԶԼՄ ներկայացուցիչներն իրավունք ունեն ընտրական գործընթացի ավարտից հետո գնալ ցանկացած ընտրատեղամաս՝ լուսաբանելու ամփոփիչ նիստի ընթացքը և լքել տվյալ ընտրատեղամասը՝ իրենց գործունեության ավարտից հետո:
Գոհար Մովսիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել