Հաշվարկի ընթացքում թույլ տվեցին տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուն տեղամաս մտնի
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/37 ընտրատեղամասը ժամը 20։00-ից փակվել է ընտրողների համար։ Տպվել են տեխնիկական սարքերի հաշվետվությունները, ծրարների մեջ են դրվել և փակվել են կնիքները։
Տեխնիկական հարցերի կարգավորման ընթացքում հանձնաժողովի նախագահը ԿԸՀ-ից զանգ ստացավ. պարզվեց` ԿԸՀ-ն բողոք է ստացել, հանձնարարեցին նախքան բուն հաշվարկը սկսելը որոշ քաղվածքներ ուղարկել ԿԸՀ։
Կտրոնների թվի համաձայն՝ ընտրությանը 1963 ընտրողներից 7/37-ում մասնակցել է 963 ընտրող։
Քվեաթեթիկների բուն հաշվարկը դեռևս չի սկսել։ Քիչ առաջ հանձնաժողովի նախագահին բազմաթիվ զանգերից հետո ոստիկանը բացեց տեղամասի դուռն ու ներս թողեց ՕՐՕ դաշինքի թեկնածու Վանիկ Միրզաջանյանին։
Զառա Մանուչարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել