HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում' քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-6-ը աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 3-ի գիշերը սպասվում են կարճատև տեղումներ: 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ապրիլի 1-ին, ժամը 14:15-ից մինչև ժամը 14:28-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 40 կայանքից Արմավիրի մարզի Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արտամետ, Արևադաշտ, Արաքս, Ամասիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3657 կրակոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter