«Հայացք». Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելը սխա՞լ էր
Իշխանական վերին կուլիսներում խոսակցություններ ու քննարկումներ են լինում Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելու վերաբերյալ: Ոչ քիչ պաշտոնյաներ կարծում են, որ ՀՀ նախագահը սխալվել է այս հարցում: Նրանք համոզված են, որ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին պետք է պաշտպանության նախարար նշանակեր:
Կուլիսների հետևում խոսողները կարծում են, որ այդ դեպքում նա կարող էր սանձել զորամասերի լկտի ու սանձարձակ հրամանատարներին և բանակը զերծ պահել քաոսից:
«Հայացք»-ի հետ զրուցող բարձր պաշտոնյան, ով խնդրեց չգրել իր անունը, ասաց. «Վովան կարող էր սաղի գյամերը քաշել, և մենք բանակում խաղաղ պայմաններում էսքան զինվորներ չէինք կորցնի: Ոստիկանությունում նա անելիք չունի: Նրա տեղը բանակն է, որպեսզի թափ տա սաղին, ու էլ որդեկորույս մայրեր չունենանք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել