HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջատար 4 ուժերն են՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց հանրապետության 2005 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները։ Տվյալներ չեն ներկայացվել միայն չորս ընտրատեղամասերից, որոնք էլ, ԿԸՀ-ի նախագահի փոխանցմամբ, րոպեներ անց պետք է ուղարկվեն։

Համաձայն նախնական արդյունքների 49,15 %-ով հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս կուսակցության օգտին քվեարկել է ավելի քան 760 հազար ընտրող։

Երկրորդ հորիզոնականում «Ծառուկյան» դաշինքն է՝ 27.37 %-ով, երրորդում՝ «Ելք» դաշինքն է՝ 7.78 %-ով, չորրորդում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 6.58 %-ով։ 

Հանրապետական կուսակցությունը հաղթել է հանրապետության բոլոր մարզերում։ Մասնավորապես՝ եթե Հանրապետական կուսակցության մարզային տվյալները ամփոփենք, կստացվի այսպիսի պատկեր.

«Ընտրությունների նախնական արդյունքները ամփոփելու համար՝ դեռևս չեն ստացվել չորս տեղամասերից արդյունքներ։ Նրանք կստացվեն առաջիկա րոպեների ընթացքում, և Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ, և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության կազմման և ստորագրման հարցը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։

Մեկնաբանություններ (1)

Hagop
Only 1,65%? Poor tavajan Levonik. Time to pack your bags, take your foreign agent wife and move to a country that suits you a lot better... Azerbaijan, Turkey or Israel. From these nations, you can continue your attack and damage on Armenia and her people, in comfort.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter