«ՉԻ». Կճոյանը 1 մլն ԱՄՆ դոլա՞ր է պահանջել իր սանիկի միջոցով՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ցուցումով
Պետական ռեկետ
ՌԴ «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանն այս անգամ իր նամակում պատմում է, թե Կճոյանն ու նրա սանիկ՝ «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանն ինչպիսի ֆինանսական սխեմաներ են գծագրել, որպեսզի միլիոններ աշխատեն խաբեության եւ Հայաստանի հեղինակությունը խայտառակելու գնով:
Ի դեպ, այդ ճանապարհին նրանք չեն զլացել օգտագործել Սերժ Սարգսյանի անունը: Իսկ դա նրանք արել են ներկայումս ՀՀ վարչապետ, այն ժամանակ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով:
Հենց նրա ցուցումով է Կճոյանն ուղղակի բանակցությունների մեջ մտել բանկիրների հետ՝ նրանց գործունեության համար պահանջելով տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլար:
2008թ. մայիսի վերջին հունիսի սկզբին Արարատյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Մհեր Ավետիսյանը, հանդիպում է կազմակերպում ղազախական ԲՏԱ բանկի կառավարումն իրականացնողի ներկայացուցիչ Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ, որպեսզի Կճոյանը հաստատի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀՀ կենտրոնական բանկը, որի ղեկավարն այն ժամանակ Տիգրան Սարգսյանն էր, իբր պահանջում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղից տարեկան 1 մլն դոլար՝ իբրեւ վճար ԿԲ լոյալության դիմաց:
Կճոյանն ասում է, թե այդ գումարը գնալու է Սերժ Սարգսյանի նախագահական ընտրությունների նախընտրական ֆոնդին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել