HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». դատապարտյալների հիվանդանոցը վաճառել են

Արդեն մի քանի օր է, ինչ խոսվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Առավոտի» հարցերի պատասխանը գտնելու համար խորհուրդ տվեց ծանոթանալ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը։

Ըստ այդ որոշման՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած՝ Երևանի Արշակունյաց-2 հասցեում գտնվող 6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը գնահատվել են ոչ պակաս, քան 5,600,000.0 հազար դրամ։

Գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76 հասցեում գտնվող «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter